English French German Spain Italian Dutch Russian Portuguese
Օրվա լրահոսը

«Բորուսիան» կշարժվի Մխիթարյանի տրանսֆերի օրինակով

Written By SportLand on Saturday, July 13, 2013 | 3:06 AM

Ինչպես հաղորդում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը, Հենրիխ Մխիթարյանի դեբյուտային հանդիպումը, որ հեռարձակվել է ակումբի պաշտոնական կայքում, առցանց դիտողներից յուրաքանչյուր 5-րդը եղել է Հայաստանից: Սա բացառիկ ցուցանիշ է ակումբի համար:

Մխիթարյան. «Կևինը հոյակապ տղա է»

Օրերս Դորտմունդի «Բորուսիայի» հիմնական կազմում արդեն իր նորամուտը նշած և խփած գոլով ու գոլային փոխանցմամբ աչքի ընկած Հենրիխ Մխիթարյանը մի փոքր պատմել է իր` Գերմանիա տեղափոխվելու «լեգենդի» մասին:

Ֆուտբոլային շշուկներ

Written By SportLand on Thursday, July 11, 2013 | 2:02 PM

 Այսօր սոցիալական ցանցերից մեկում՝ "Բարսելոնա" և "Ռեալ Մադրիդ" ամենից հայտնի խմբերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ այս երեկո "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պույոլը, Չավին, Ինյեստան և Վալդեսը գնալու են "Սանտյագո Բերնաբեու"՝ աջակցելու Մադրիդի "Ռեալին":
  "Արքայական ակումբը" այսօր "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի "Բորուսիային", որին Գերմանիայում պարտվել է 1-4 հաշվով:
  Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ են դուրս եկել 2 ֆուտբոլային գերտերություններ՝ Իսպանիան և Գերմանիան, ներկայացնող ուժեղագույն թիմերը: Առաջին հակամարտություններում հաղթող են դարձել գերմանական ակումբները. "Բավարիա" 4-0 "Բարսելոնա" և "Բորուսիա" 4-1 "Ռեալ":
  Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար "Ռեալին" և "Բարսելոնային" հարկավոր է, համապատասխանաբար, նվազագույնը 4 և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Թե ինչպիսին կլինի եզրափակիչը, պարզ կդառնա այսօր և վաղը, Մադրիդում և Բարսելոնայում կայանալիք հակամարտությունների ավարտից հետո:

Ունենք այն, ինչ ունենք. 4 անընդմեջ պարտություն և ոչ մի հույս

 Հունիսին 6-ին ու 7-ին Հայաստանում ֆուտբոլասերների կողմից ֆուտբոլային օրեր էին հայտարարվել. իհարկե, այս ամենը ոչ պաշտոնական էր:
   Հունիսի 6-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին (մինչև 21 տարեկանների հավաքականը) Երևանի «Հրազդան» մարզադաշտում ցավալիորեն 1-2 հաշվով պարտվեց իր մրցակից Իսլանդիայի ընտրանուն:  Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած այդ խաղի երկու խաղակեսերի վերջաբանը տխուր դասավորվեց հայ ֆուտբոլիստների համար. թիմը գոլերն ընդունեց 1-ին և 2-րդ խաղակեսերի հենց վերջին րոպեներին: Երբ թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, հանդիպման վերջին րոպեին իսլանդացի Ատլասոնը հաղթող դուրս եկավ հայ պաշտպանների ու դարպասապահի հետ մենամարտում՝ իր թիմի համար հաղթանակ ապահովելով: Իսլանդիան դարձավ խմբի միանձնյա առաջատարը՝ 2 խաղ, 6 միավոր:
  Իսլանդիայի ընտրանուց կրած այդ դառը պատրությունը թեև լրջորեն տխրեցրել էր հայ երկրպագուներին, սակայն վերջիններս դեռևս լավ հույսեր ունեին. Հայաստանի արդեն ազգային հավաքականը կարող է ընդամենը մի քանի ժամ անց ետ բերել իրենց կորցրած հրճվանքը՝ հաղթանակ տոնելով մալթացիների նկատմամբ: Ֆուտբոլասերները վստահ էին՝ այդ խաղում Հայաստանը կհաղթի ու հաղթանակի կհասնի խոշոր հաշվով:
  Աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 7-ին արդեն կայացավ Հայաստան-Մալթա հանդիպումը:  Երկու թիմերը մեկ անգամ հանդիպել էին 2012 թ-ի սեպտեմբերի 7-ին Մալթայում, որտեղ էլ Հայաստանի ազգային  ընտրանին դժվարին խաղում կարողացել էր 1-0 հաշվով հաղթանակ կորզել մալթացիներից՝ վաստակելով իր առաջին ու դեռևս վերջին միավորներն այս մրցափուլում: Այդ հանդիպումը միակն էր նաև հաղթանակի առումով, քանի որ հաջորդ՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպումից սկսած Հայաստանի ազգային ընտրանուն չի հաջողվում հաղթանակ տոնել: Սոֆիայում պարտվել էր 0-1 հաշվով, ապա Երևանում Իտալիայի ընտրանին հայերին հաղթեց 3-1 հաշվով, իսկ չեխերը հաղթանակ տարան 3-0 հաշվով:
  Մալթայի դեմ խաղից վստահ հաղթանակ էին սպասում բոլորը: Անգամ բուքմեյքական գործակալությունները հաղթանակի նախապատվությունը տալիս էին Հայաստանի ազգային ընտրանուն: Սակայն, ինչպես խաղը ցույց տվեց, հայկական ֆուտբոլում կրկին սև շրջան է սկսվել: Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը նաև բազմաթիվ կորուստներ ունեցավ, հատկապես պաշտպանական գծում, ինչն իր բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստան-Չեխիա խաղի արդյունքի վրա:  Սակայն Հայաստան-Մալթա հանդիպումից առաջ արդեն ազգային հավաքականը, թվում է, կադրային առումով խնդիրներ չուներ: Սակայն թիմը պարտվեց ընտրական խմբի հետնապահ Մալթայի ընտրանուն:
  Խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային մամուլի ասուլիսում նշել էր, որ այս խաղում լինելու է ինքնատիպ մարտավարության փոփոխություն, և հավաքականը խաղալու է միմիայն հաղթանակի համար: Ո՞րն էր մարտավարական փոփոխությունը: Պաշտպանության գիծը նույնն էր, ինչ Հայաստան-Չեխիա խաղի ժամանակ, Հենրիխ Մխիթարյանն այս անգամ արդեն խաղում էր իրեն հարմար ենթահարձակվողի դիրքում, ոչ թե հենակետային կիսապաշտպանի, ինչպես նախորդ խաղում էր, միայն Յուրա Մովսիսյանն էր պահեստայինների նստարանին:
  Մարտավարական «փոփոխությունները» ոչ մի արդյունք չտվեցին: Իսկ թե ինչի համար էր պայքարում հավաքականը, դժվար է ասել: Խաղալով նման թույլ ընտրանու հետ, որի հետ նախկինում արդեն 4 հանդիպում էր անցկացրել և ոչ մի պարտություն չէր կրել, Հայաստանի հավաքականը հանդիպման 8-րդ րոպեին հաշվի մեջ զիջում է:  Իսկ ո՞ւր էին թիմի հզոր պաշտպանները. դարպասապահ Բերեզովսկին փորձեց փրկել իրավիճակը՝ հեռացնելով գնդակը, սակայն հայ պաշտպանները տեղում չէին, իսկ գնդակը կրկին հայտնվել էր Մայքլ Միֆսուդի ոտքերի տակ. 1-0 հօգուտ Մալթայի հավաքականի, որն այլևս մտածում է միայն հաշիվը պահպանելու մասին՝ անընդհատ գցելով խաղի տեմպը և շատ հաջող կասեցնելով Հայաստանի հավաքականի գրոհները:
  Ի տարբերություն մեր ընտրանու, որն աչքաթող էր արել Մալթայի հավաքականի ավագ և առաջատար հարձակվող Մայքլ Միֆսուդին, ով կարող էր նաև երկրորդ գոլը խփել, Մալթայի պաշտպանությունը միշտ զգոն էր: Հանդիպման առաջին խաղակեսը մեր թիմը անցկացրեց առանց հիշարժան իրադարձությունների. միակ իրական վտանգը 27-րդ րոպեին ստեղծեց Մարկոսը՝ հեռահար հարված կատարելով մրցակցի դարպասին, սակայն Ջասթին Հաբերը հաջողությամբ հետ մղեց այդ գնդակը: Մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում արդյունավետ իրանցնել խաղի ընթացքում վաստակած բազմաթիվ անկյունային և տուգանային հարվածները: Իհարկե, խաղի 39-րդ րոպեին հերթական տուգանային հարվածն իրացնելիս հետաքրքիր և ստեղծագործ մոտեցում ցուցաբերեցին մեր ֆուտբոլիստները, սակայն նրանց չհաջողվեց մինչև վերջ իրագործել այդ ծրագիրը. Մխիթարյանը չկարողացավ հարված կատարել դարպասին:  Առաջին խաղակեսի վերջին 5 րոպեներն անցան Մալթայի ազգային հավաքականի կիսադաշտում՝ անկյունային և տուգանային հարվածներ իրացնելիս, սակայն մի դեպքում Մկրտչյանի գլխով կատարած հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ, մեկ այլ դեպքում Էդգար Մանուչարյանն անհաջող իրացրեց անկյունային հարվածը, իսկ Մխիթարյանն ընթացքից չհասցրեց կասեցնել գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց առանց արդյունքի և առանց հաղթանակի ձգտման:
  Ի՞նչ ունենք երկրորդ խաղակեսում: Բազմաթիվ անհաջող փոխանցումներ, ընդամենը երկու փոփոխություն (Յուրա Մովսիսյանը մտավ Էդգար Մանուչարյանի փոխարեն, իսկ Արթուր Սարկիսովը՝ Դավիթ Մանոյանի), և 0 արդյունք: Խաղի ողջ 96 րոպեները (եթե հաշվի առնենք մրցավարի կողմից ավելացված ժամանակը ևս) չեն բավականացնում մեր ֆուտբոլիստներին հաջողության հասնելու համար: Արդյունքում մենք նվազագույն հաշվով խայտառակ պարտություն ենք կրում սեփական հարկի տակ՝ առանց պայքարի Մալթային նվիրելով հաղթանակ և առաջին 3 միավորն այս մրցաշրջանում: Ավելին՝ Մալթան կարողանում է տոնել իր անդրանիկ արտագնա հաղթանակը վերջին 20 տարվա մեջ և իր 1-ին հաղթանակը 2006 թ-ից սկսած: Մի՞թե սա խայտառակություն չէ: Դատեք ինքներդ:
  Մեր ընտրանին արդեն խաղի սկզբում մրցակցի արագ գոլից հետո հոգեբանորեն տանուլ տվեց ամբողջ հանդիպումը՝ չկարողանալով մնացած խաղաժամանակում սթափվել և կառուցել իր արդյունավետ հակախաղը: Փաստորեն արդեն երկրորդ անգամ մեր հավաքականը կիսատ է թողնում տակտիկական պլանը, քանի որ դրանք կրկին կառուցված են միայն հաղթական ելքի համար՝ «որ թիմն առաջինը գոլ խփի, այն թիմն էլ կհաղթի» անարդյունավետ սկզբունքով:
  Այս անընդմեջ 4 պարտություններից հետո լիովին չքացել են Աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ուղեգիր նվաճելու տեսական հույսերը, ավելի են բորբոքվել երկրպագուների դժգոհությունները, մարզչի հրաժարականը պահանջողների թիվն ավելացել է, իսկ խաղից ընդամենը երեք օր անց մեր ընտրանին Կոպենհագենում պետք է մրցի Դանիայի ազգային հավաքականի հետ: Մի՞թե կճաշակենք մրցակցի ապտակը:
  Առանց մեղավորներ փնտրելու պետք է ասել, որ ազգային  հավաքականին պակասում է և՛ նվիրումը, և՛ փոխհասկացվածությունը, և համագործակցություն դաշտում, և՛ մի շարք առանցքային ֆուտբոլիստների՝ խաղային պրակտիկա չունենալը: Ամենի հետևանքով էլ արդեն 4-րդ պարտությունն է կրում մի հավաքական, որի կազմում քիչ չեն բարձրակարգ ֆուտբոլիստները, որոնց վրա կարելի էր խաղ կառուցել ու հաղթել գոնե Մալթային:
  Ինչևէ, մենք ունենք այն, ինչ ունենք՝ 5 խաղ, ընդամենը 3 միավոր, միայն 1 հաղթանակ և 4 անընդմեջ պարտություն: Իսկ B խմբի մրցաշարային աղուսյակում հետևյալ պատկերն է. Իտալիան արդեն ունի 14 միավոր (6 խաղից), Բուլղարիան՝ 10 (6 խաղից), Չեխիան՝ 9 (6 խաղից), Դանիան՝ 6 (5 խաղից), Հայաստանը՝ 3 (5 խաղից), իսկ Մալթան՝ 3 (6 խաղից): Հայաստանի ազգային թիմը դեռևս չի գտնվում մրցաշարային աղյուսակի հենց վերջին հորիզոնականում, սակայն այսպես շարունակվել չի լինի... Դա գիտեն բոլորը....

Պատրաստեցին՝ Հռիփսիմե Գալստյանը և Հարություն Ծատրյանը

Դիեգոն կփոխարինի՞ Նեյմարին

 Բրազիլական "Սանթոսը", օրերս կորցնելով իր առաջատար Նեյմարին, այժմ համալրման նոր տարբերակներ է փնտրում: Ակումբը արդեն պատրաստվում է գնել գերմանական "Վոլֆսբուրգի" կիսապաշտպան Դիեգոյի տրանսֆերը: Բրազիլական ակումբը, որտեղ դեռևս նախկինում խաղացել է Դիեգոն, պատրաստ է ամսական 377 հազար եվրո վճարել ֆուտբոլիստին (տարեկան 4.5 մլն եվրո): Հարկ է նշել, որ բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է նաև իսպանական "Ատլետիկոն", որի կազմում ֆուտբոլիստը վարձավճարային հիմունքներով խաղացել է 2011/12 մրցաշրջանում:

Հինգ պատճառ՝ Սուարեսին հայհոյելու համար

 Այսօր ով խոսում է ժամանակակից ֆուտբոլի գռեհիկության ու կեղտոտության մասին, անգամ չի էլ մոռանում դատապարտել Լուիս Սուարեսին, ով հանդես է գգալիս անգլիական "Լիվերպուլի" կազմում: Ուրուգվայցի տաղանդավոր խաղացողը, ով վերջերս էլ 10-խաղյա որակազրկման դատապարտվեց Լոնդոնի "Չելսիի" սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար, աչքի է ընկնում բավականին ագրեսիվ վարքագծով, ինչի համար արդեն մի քանի անգամ պատժվել է թե՛ Անգլիայում, թե՛ անգամ Հոլանդիայում հանդես գալու ժամանակ: Այդ ամենից, երևի թե, երիտասարդ ֆուտբոլիստը պետք է որ դասեր քաղի, սակայն դրանք դեռևս տեսանելի չեն: Թե ինչ է սպասվում ֆուտբոլիստին, դժվար է միանշանակ ասել, սակայն նա մերօրյա "Լիվերպուլի" առաջատարն է: Ինչ էլ լինի, Սուարեսը հոյակապ ֆուտբոլիստ, ում խաղով հիանում են շատերը, սակայն ահա թե ինչպիսի վարքի համար են հայհոյում նրան:

Մոուրինյո. "Ամենայն բարիք նրանց, ովքեր կապված են "Ռեալին"

 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ ակումբի պաշտոնական կայքի միջոցով հրաժեշտ է տվել "սերուցքայինների" բոլոր երկրպագուներին. "Մաղթում եմ ամենայն բարիք ապագայում բոլոր նրանց, ովքեր կապված են Մադրիդի "Ռեալին": Ես հարգում եմ բազմաթիվ երկրպագուների աջակցությունը, ինչպես նաև գնահատում եմ մնացածի քննադատությունը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեծ երջանկություն, ինչպես նաև ամուր առողջություն: Hala Madid!":
   Այս երեք տարիների ընթացքում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ "սերուցքայինները" դարձել են Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր:

Բարբարա Բերլուսկոնին` "Միլանի" փոխնախագա՞հ

 28-ամյա Բարբարա Բերլուսկոնին` Իտալիայի "Միլանի" ներկայիս մարզական տնօրենը, կարող է փոխարինել Ադրիանո Գալլիանիին` ակումբի փոխնախագահի պաշտոնում: Ադրիանո Գալլիանին իր հերթին կարող է հեռանալ զբաղեցրած իր պաշտոնից: Կադրային այս փոփոխության նախաձեռնությունը ակումբի նախագահինն է: Օրերս հաղորդվում էր, որ Սիլվիո Բերլուսկոնիի և Գալլիանիի հարաբերությունները լարված են: Այդ պաշտոնում Բարբարայի նշանակաման դեպքում "Միլանի" մարզական տնօրեն կնշանակվի ակումբի նախկին ու լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին:

Վիճակագրական երկու փաստ

 Դորտմունդի "Բորուսիան" "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանում այսօր կրում է իր 1-ին պարտությունը և, չնայած այդ պարտությանը, վերջապես դուրս է գալիս հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ (Խմբ.հիշեցնենք, որ դեռ 1/8 եզրափակչում "Բորուսիան" պարտության է մատնել նաև Դոնեցկի "Շախտյորին", որի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն էլ արդեն կանխորոշել էր Յուրգեն Կլոպպի սաների հաջողությունը): Վերջին անգամ նման եզրափակչում "Բորուսիան" հանդես էր եկել 1997թ.-ին:
  Մադրիդի "Ռեալին" արդեն 3-րդ անգամ չի հաջողվում հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը. "Բարսելոնա", "Բավարիա", իսկ այժմ նաև "Բորուսիա". ահա այս երեք թիմերը վերջին երեք մրցաշրջաններում թույլ չեն տալիս "Ռեալին" խաղալ եզրափակչում:

Ֆուտբոլիստներ, թե՞ հանցագործներ

 Այս անգամ մենք անդրադառնում են աշխարհահռչակ 5 ֆուտբոլիստների, ում նկատմամբ էլ անգամ քրեական գործ է հարցվել: Նրանցից ոմանք անգամ դատապարտվել են ազատազրկման: Երևի թե շատերիդ հայտնի է միայն, որ ներկայումս ֆրանսիական "Մարսելում" հանդես եկող Ջոուի Բարթոնն իր մարզական կարիերայի ընթացքում անգամ բանտային կալանքի է ենթարկվել, սակայն Բարթոնն ամենևին էլ միակը չէ: Ժամանակին "Լիվերպուլի" պաշտպան Գլեն Ջոնսոնը դատապարտվել է ոչ ավել, ոչ պակաս հյուրանոցից սապոն թռցնելու համար: Խորհուրդ ենք տալիս ուշադի՛ր դիտել "TheFootballDaily"-ի պատրաստած վիդեոն:

ՄակԳիդին կտեղափոխվի՞ "Էվերթոն"

 Մոսկվայի "Սպարտակի" եզրային կիսապաշտպան Էյդեն ՄակԳիդին կարող է տեղափոխվել անգլիական "Էվերթոն": "Իրիսների" նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը լրջորեն ցանկանում է Իռլանդիայի ազգային հավաքականի 27-ամյա խաղացողին տեսնել հենց իր թիմում: Դեռ այս հունվարին Մարտինեսի գլխավորած "Ուիգանի" ղեկավարությունը իռլանդացուն գնելու փորձ էր արել, սակայն այդ փորձը անհաջողությամբ էր պսակվել: Սպասվում է, որ ՄակԳիդին կդառնա "Էվերթոնի" գլխավոր տրանսֆերային թիրախը ամառային այս թեժ օրերի ընթացքում: Բացի այդ "իրիսները" մտադիր են համալրվել նաև պաշտպան Անտոլին Ալկարասով, ում պայմանագիրը "Ուիգանի" հետ միայն վերջերս է ավարտվել:
   Հիշեցնենք, որ օրեր առաջ Էյդեն ՄակԳիդին ցանկություն էր հայտնել վերադառնալու բրիտանական ֆուտբոլ, մասնավորապես Անգլիա:

Մատան կարող է վերադառնալ "Ռեալ"

 Մադրիդի "Ռեալի" ղեկավարները ուշադրությամբ են հետևում իրենց նախկին սանին՝ Խուան Մատային, ում հետ հույսեր չի կապում Ժոզե Մոուրինյոն: Եթե "Արքայական ակումբին" չհաջողվի այս ամռանը գնել Գարեթ Բեյլին, ապա 25-ամյա իսպանացու համար "Ռեալը" պատրաստ է ծախսել որոշակի կլորիկ գումար: "Ռեալի" ղեկավարություն պատրաստ է 25 մլն եվրո հատկացնել Մատայի տրանսֆերի համար, թեև "Չելսիում" պահանջում են շուրջ 35 մլն եվրո:
   Թեև նախկինում հաղորդվում էր, թե "Ռեալը" պատրաստ է գնել Բեյլի տրանսֆերը մոտ 90 մլն եվրոյի դիմաց, սակայն ամեն բան կարող է չիրականանալ "Տոտենհեմի" ղեկավարների ընչաքաղցության պատճառով:
   Հավելենք, որ Մատան այս տարի մասնակցել է Անգլիայի առաջնության 35 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 17 արդյունավետ փոխանցում:

Բոատենգը կհեռանա "Միլանից"

 Իտալական "Միլանի" գանացի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը պատրաստվում է փոփոխությունների. 26-ամյա ֆուտբոլիստը լրջորեն մտածում է "Միլանը" լքելու մասին, քանի որ առաջարկություններ ունի իր հետագա կարիերան անգլիական "Պրեմիեր լիգայում" անցկացնելու: Իտալական ակումբն իր հերթին էլ պատրաստվում է խաղացողին բաց թողնել նվազագույնը 15 մլն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հաղորդում էր, թե գանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են "Չելսին" ու "Մոնակոն": Թեև "արիստոկրատների" նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ անցած տարի Բոատենգն ավելի շատ ուշադրություն է դարձրել սեփական իմիջի և սանրվածքների վրա, քան թե խաղադաշտում գոլեր խփելու:
  "Ա Սերիայում" անցկացրած 29 խաղում Բոատենգն աչքի է ընկել ընդամենը 2 անգամ՝ կատարելով 5 արդյունավետ փոխանցում:
 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը iSport.AM-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Copyright ©2013. www.iSport.AM

Պատրաստեց www.mrblogger.ru