Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ ակումբի պաշտոնական կայքի միջոցով հրաժեշտ է տվել "սերուցքայինների" բոլոր երկրպագուներին. "Մաղթում եմ ամենայն բարիք ապագայում բոլոր նրանց, ովքեր կապված են Մադրիդի "Ռեալին": Ես հարգում եմ բազմաթիվ երկրպագուների աջակցությունը, ինչպես նաև գնահատում եմ մնացածի քննադատությունը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեծ երջանկություն, ինչպես նաև ամուր առողջություն: Hala Madid!":
Այս երեք տարիների ընթացքում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ "սերուցքայինները" դարձել են Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: