Ինչպես հաղորդում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը, Հենրիխ Մխիթարյանի դեբյուտային հանդիպումը, որ հեռարձակվել է ակումբի պաշտոնական կայքում, առցանց դիտողներից յուրաքանչյուր 5-րդը եղել է Հայաստանից: Սա բացառիկ ցուցանիշ է ակումբի համար:
Վերոնշյալից համապատասխան հետևություններ անելով` ներկայումս «Բորուսիան» լրջորեն հետաքրքրվում է Հնդկաստանի ազգային հավաքականի և Լիսաբոնի «Սպորտինգի» 28-ամյա կիսապաշտպան Սունիլ Չետրիի տրանսֆերի գնմամբ: Ինչպես նշում են գերմանական թերթերը, խաղացողի համար Լիսաբոնում պահանջում են շուրջ 1 մլն եվրո:
Եթե «Բորուսիան» գնի ֆուտբոլիստին, ում չափից շատ են սիրում Հնդկաստանում (ինչպես Հենրիխին Հայաստանում), կարող է 1.25 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանում մեծ երկրպագուական բանակ ձևավորել: