Ինչպես քիչ առաջ տեղեկացրել է իր երկրպագուներին անգլիական "Մանչեսթեր Սիթիի" կայքը, չիլիացի մասնագետ Մանուել Պելլեգրինին պաշտոնապես գլխավորել է "քաղաքաբնակներին": Մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Պելլեգրինին թիմի ղեկավարումը կստանձնի միայն մի քանի օրից հետո՝ հունիսի 24-ից: Վաստակաշատ մասնագետն արդեն առաջին հարցազրույցն է տվել՝ խոստովանելով, որ պատրաստակամ է հզոր կազմ ունեցող թիմի հետ նորանոր հաջողությունների հասնել. "Երկրպագուների ու ֆուտբոլիստների հետ միասին կհաղթենք ամեն մրցաշարում՝ շարունակելով իրագործել այն հզոր ծրագիրը, որը որդեգրել են ակումբի ղեկավարները":
Հավելենք, որ վերջին 3 մրցաշրջաններում Մանուել Պելլեգրինին աշխատել է իսպանական "Մալագայում":