Home »
» Պրանդելլի. "Բալոտելլիի մկանուտ մարմինը ծանոթ է բոլորին"
Պրանդելլի. "Բալոտելլիի մկանուտ մարմինը ծանոթ է բոլորին"
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության շրջանակներում երեկ կայացած Իտալիա-Մեքսիկա խաղի վճռորոշ գոլի (Խմբ. խաղն ավարտվել է իտալացիների հաղթանակով` 2-1 հաշվով) հեղինակ Մարիո Բալոտելլին հերթական անգամ գոլից հետո հանել է մարզաշապիկը` ցույց տալով իր մկանուտ մարմինը: Դեպքից հետո Մարիոն դեղին քարտի է արժանացրել և առաջացրել թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլիի հրճվանքը. "Բոլորն արդեն տեսել են, թե ինչպիսի մկանուտ մարմին ունի Բալոտելլին: Չեմ կարծում, թե նա պետք է էլի դա ցույց տա: Դա միայն կխանգարի մեզ: Մենք արդեն խոսել ենք այդ առիթով Մարիոյի հետ: Նա լավ էլ գիտի, որ ավելորդ քարտեր պետք չէ ստանալ: Ընդհանրապես ինձ շատ է դուր գալիս, որ Մարիոն մոտիվացված է և կենտրոնացել է հավաքականի խաղերին":
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին: :