Օրերս Դորտմունդի «Բորուսիայի» հիմնական կազմում արդեն իր նորամուտը նշած և խփած գոլով ու գոլային փոխանցմամբ աչքի ընկած Հենրիխ Մխիթարյանը մի փոքր պատմել է իր` Գերմանիա տեղափոխվելու «լեգենդի» մասին:
- Ձեզ համար վճարել են ահռելի գումարներ: Դա որևէ կերպ պարտավորեցնո՞ւմ է:
- Ես միայն իմ խաղի վրա եմ ուշադրություն դարձնում: Կողմնակի բաներն ինձ չեն հետաքրքրում: Գալիք մրցաշրջանում «Բորուսիայի» մարզահագուստը սիրով կկրեմ ու կփորձեմ իմ խաղով նպաստել թիմի հաղթանակներին:
- Ընտրել եք 10 համարի մարզաշապիկը: Դա պատկանում էր Մարիո Գյոցեին....
- Ես չեմ կարող ինձ համեմատել նրա հետ: Նա այլ տեսակի ֆուտբոլիստ է: Ես եկել եմ այստեղ, որ օգնեմ թիմին ավելի շատ գոլեր հեղինակել:
- Ձեր ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Լիվերպուլը»....
- Անցնենք հաջորդ հարցին:
- Հե՞շտ էր «Բորուսիայի» օգտին ընտրություն կատարելը:
- Ես արդեն ասել եմ` առաջնորդվել եմ սրտիս թելադրանքով:
- Ինչպես է անցնում հարմարվելը գերմանական թիմին:
- Ես ուրախ եմ, թե ինձ ինչպես դիմավորեցին իմ նոր խաղընկերները: Օրինակ, Կևին Գրոսկրոյցը շատ է օգնում ինձ: Նա ինձ հետ մի սենյակում է մնում և շատ բան է պատմել ակումբի մասին:
- Գիտե՞ք, որ Կևինը ծնունդով Դորտմունդից է և նույն ֆունկցիաները կատարել է նաև մի քանի տարի առաջ, երբ օգնում էր թիմում հարմարվել Շինջի Կագավային:
- Գիտեմ, որ նա դորտմունցի է: Նա նաև կարողանում է երգել թիմի երկրպագուների հետ: Հոյակապ տղա է:

No comments:
Post a Comment