Saturday, July 13, 2013
Thursday, July 11, 2013
Ֆուտբոլային շշուկներ

"Արքայական ակումբը" այսօր "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի "Բորուսիային", որին Գերմանիայում պարտվել է 1-4 հաշվով:
Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ են դուրս եկել 2 ֆուտբոլային գերտերություններ՝ Իսպանիան և Գերմանիան, ներկայացնող ուժեղագույն թիմերը: Առաջին հակամարտություններում հաղթող են դարձել գերմանական ակումբները. "Բավարիա" 4-0 "Բարսելոնա" և "Բորուսիա" 4-1 "Ռեալ":
Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար "Ռեալին" և "Բարսելոնային" հարկավոր է, համապատասխանաբար, նվազագույնը 4 և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Թե ինչպիսին կլինի եզրափակիչը, պարզ կդառնա այսօր և վաղը, Մադրիդում և Բարսելոնայում կայանալիք հակամարտությունների ավարտից հետո:
Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար "Ռեալին" և "Բարսելոնային" հարկավոր է, համապատասխանաբար, նվազագույնը 4 և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Թե ինչպիսին կլինի եզրափակիչը, պարզ կդառնա այսօր և վաղը, Մադրիդում և Բարսելոնայում կայանալիք հակամարտությունների ավարտից հետո:
Ունենք այն, ինչ ունենք. 4 անընդմեջ պարտություն և ոչ մի հույս

Հունիսի 6-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին (մինչև 21 տարեկանների հավաքականը) Երևանի «Հրազդան» մարզադաշտում ցավալիորեն 1-2 հաշվով պարտվեց իր մրցակից Իսլանդիայի ընտրանուն:

Իսլանդիայի ընտրանուց կրած այդ դառը պատրությունը թեև լրջորեն տխրեցրել էր հայ երկրպագուներին, սակայն վերջիններս դեռևս լավ հույսեր ունեին. Հայաստանի արդեն ազգային հավաքականը կարող է ընդամենը մի քանի ժամ անց ետ բերել իրենց կորցրած հրճվանքը՝ հաղթանակ տոնելով մալթացիների նկատմամբ: Ֆուտբոլասերները վստահ էին՝ այդ խաղում Հայաստանը կհաղթի ու հաղթանակի կհասնի խոշոր հաշվով:
Աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 7-ին արդեն կայացավ Հայաստան-Մալթա հանդիպումը:

Մալթայի դեմ խաղից վստահ հաղթանակ էին սպասում բոլորը: Անգամ բուքմեյքական գործակալությունները հաղթանակի նախապատվությունը տալիս էին Հայաստանի ազգային ընտրանուն: Սակայն, ինչպես խաղը ցույց տվեց, հայկական ֆուտբոլում կրկին սև շրջան է սկսվել: Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը նաև բազմաթիվ կորուստներ ունեցավ, հատկապես պաշտպանական գծում, ինչն իր բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստան-Չեխիա խաղի արդյունքի վրա:

Խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային մամուլի ասուլիսում նշել էր, որ այս խաղում լինելու է ինքնատիպ մարտավարության փոփոխություն, և հավաքականը խաղալու է միմիայն հաղթանակի համար: Ո՞րն էր մարտավարական փոփոխությունը: Պաշտպանության գիծը նույնն էր, ինչ Հայաստան-Չեխիա խաղի ժամանակ, Հենրիխ Մխիթարյանն այս անգամ արդեն խաղում էր իրեն հարմար ենթահարձակվողի դիրքում, ոչ թե հենակետային կիսապաշտպանի, ինչպես նախորդ խաղում էր, միայն Յուրա Մովսիսյանն էր պահեստայինների նստարանին:
Մարտավարական «փոփոխությունները» ոչ մի արդյունք չտվեցին: Իսկ թե ինչի համար էր պայքարում հավաքականը, դժվար է ասել: Խաղալով նման թույլ ընտրանու հետ, որի հետ նախկինում արդեն 4 հանդիպում էր անցկացրել և ոչ մի պարտություն չէր կրել, Հայաստանի հավաքականը հանդիպման 8-րդ րոպեին հաշվի մեջ զիջում է:

Ի տարբերություն մեր ընտրանու, որն աչքաթող էր արել Մալթայի հավաքականի ավագ և առաջատար հարձակվող Մայքլ Միֆսուդին, ով կարող էր նաև երկրորդ գոլը խփել, Մալթայի պաշտպանությունը միշտ զգոն էր: Հանդիպման առաջին խաղակեսը մեր թիմը անցկացրեց առանց հիշարժան իրադարձությունների. միակ իրական վտանգը 27-րդ րոպեին ստեղծեց Մարկոսը՝ հեռահար հարված կատարելով մրցակցի դարպասին, սակայն Ջասթին Հաբերը հաջողությամբ հետ մղեց այդ գնդակը: Մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում արդյունավետ իրանցնել խաղի ընթացքում վաստակած բազմաթիվ անկյունային և տուգանային հարվածները: Իհարկե, խաղի 39-րդ րոպեին հերթական տուգանային հարվածն իրացնելիս հետաքրքիր և ստեղծագործ մոտեցում ցուցաբերեցին մեր ֆուտբոլիստները, սակայն նրանց չհաջողվեց մինչև վերջ իրագործել այդ ծրագիրը. Մխիթարյանը չկարողացավ հարված կատարել դարպասին:

Ի՞նչ ունենք երկրորդ խաղակեսում: Բազմաթիվ անհաջող փոխանցումներ, ընդամենը երկու փոփոխություն (Յուրա Մովսիսյանը մտավ Էդգար Մանուչարյանի փոխարեն, իսկ Արթուր Սարկիսովը՝ Դավիթ Մանոյանի), և 0 արդյունք: Խաղի ողջ 96 րոպեները (եթե հաշվի առնենք մրցավարի կողմից ավելացված ժամանակը ևս) չեն բավականացնում մեր ֆուտբոլիստներին հաջողության հասնելու համար: Արդյունքում մենք նվազագույն հաշվով խայտառակ պարտություն ենք կրում սեփական հարկի տակ՝ առանց պայքարի Մալթային նվիրելով հաղթանակ և առաջին 3 միավորն այս մրցաշրջանում: Ավելին՝ Մալթան կարողանում է տոնել իր անդրանիկ արտագնա հաղթանակը վերջին 20 տարվա մեջ և իր 1-ին հաղթանակը 2006 թ-ից սկսած: Մի՞թե սա խայտառակություն չէ: Դատեք ինքներդ:

Այս անընդմեջ 4 պարտություններից հետո լիովին չքացել են Աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ուղեգիր նվաճելու տեսական հույսերը, ավելի են բորբոքվել երկրպագուների դժգոհությունները, մարզչի հրաժարականը պահանջողների թիվն ավելացել է, իսկ խաղից ընդամենը երեք օր անց մեր ընտրանին Կոպենհագենում պետք է մրցի Դանիայի ազգային հավաքականի հետ: Մի՞թե կճաշակենք մրցակցի ապտակը:
Առանց մեղավորներ փնտրելու պետք է ասել, որ ազգային

Ինչևէ, մենք ունենք այն, ինչ ունենք՝ 5 խաղ, ընդամենը 3 միավոր, միայն 1 հաղթանակ և 4 անընդմեջ պարտություն: Իսկ B խմբի մրցաշարային աղուսյակում հետևյալ պատկերն է. Իտալիան արդեն ունի 14 միավոր (6 խաղից), Բուլղարիան՝ 10 (6 խաղից), Չեխիան՝ 9 (6 խաղից), Դանիան՝ 6 (5 խաղից), Հայաստանը՝ 3 (5 խաղից), իսկ Մալթան՝ 3 (6 խաղից): Հայաստանի ազգային թիմը դեռևս չի գտնվում մրցաշարային աղյուսակի հենց վերջին հորիզոնականում, սակայն այսպես շարունակվել չի լինի... Դա գիտեն բոլորը....
Պատրաստեցին՝ Հռիփսիմե Գալստյանը և Հարություն Ծատրյանը
Դիեգոն կփոխարինի՞ Նեյմարին

Հինգ պատճառ՝ Սուարեսին հայհոյելու համար

Մոուրինյո. "Ամենայն բարիք նրանց, ովքեր կապված են "Ռեալին"

Այս երեք տարիների ընթացքում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ "սերուցքայինները" դարձել են Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր:
Բարբարա Բերլուսկոնին` "Միլանի" փոխնախագա՞հ

Վիճակագրական երկու փաստ

Մադրիդի "Ռեալին" արդեն 3-րդ անգամ չի հաջողվում հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը. "Բարսելոնա", "Բավարիա", իսկ այժմ նաև "Բորուսիա". ահա այս երեք թիմերը վերջին երեք մրցաշրջաններում թույլ չեն տալիս "Ռեալին" խաղալ եզրափակչում:
Ֆուտբոլիստներ, թե՞ հանցագործներ

ՄակԳիդին կտեղափոխվի՞ "Էվերթոն"

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էյդեն ՄակԳիդին ցանկություն էր հայտնել վերադառնալու բրիտանական ֆուտբոլ, մասնավորապես Անգլիա:
Մատան կարող է վերադառնալ "Ռեալ"

Թեև նախկինում հաղորդվում էր, թե "Ռեալը" պատրաստ է գնել Բեյլի տրանսֆերը մոտ 90 մլն եվրոյի դիմաց, սակայն ամեն բան կարող է չիրականանալ "Տոտենհեմի" ղեկավարների ընչաքաղցության պատճառով:
Հավելենք, որ Մատան այս տարի մասնակցել է Անգլիայի առաջնության 35 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 17 արդյունավետ փոխանցում:
Բոատենգը կհեռանա "Միլանից"

"Ա Սերիայում" անցկացրած 29 խաղում Բոատենգն աչքի է ընկել ընդամենը 2 անգամ՝ կատարելով 5 արդյունավետ փոխանցում:
"Շախտյորը" գտել է Հենրիխի փոխարինողին

Ուկրաինայի անցած առաջնությունում Կոնոպլյանկան մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 փոխանցման հեղինակ:
Վիլյան կարող է ավելի շատ վաստակել

Բաստիանը անկեղծորեն խոստովանել է

Պելլեգրինին "Սիթիի" մարզիչն է

Հավելենք, որ վերջին 3 մրցաշրջաններում Մանուել Պելլեգրինին աշխատել է իսպանական "Մալագայում":
Ալկանտարան որոշել է հեռանալ

Պրանդելլի. "Բալոտելլիի մկանուտ մարմինը ծանոթ է բոլորին"

Հենոն Անգլիա է մեկնել


"Յուվենթուսը" նոր պաշտպան ունի

"Նապոլին" կգնի՞ "Ռեալի" անպետքներին

Ռունին վնասվածք ունի
