English French German Spain Italian Dutch Russian Portuguese
Home » » Արթուր Եդիգարյան. «Կարոտում եմ Հայաստանն ու ընտանիքս» (մաս 1-ին)

Արթուր Եդիգարյան. «Կարոտում եմ Հայաստանն ու ընտանիքս» (մաս 1-ին)

Written By SportLand on Sunday, January 6, 2013 | 2:19 AM

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 25-ամյա կենտրոնական կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով հանդես է գալիս ուկրաինական «Գովերլա» ակումբում, վերջին շրջանում վերադարձել էր հայրենիք` Նոր տարին ու Սուրբ ծնունդն ընտանիքի հետ անցկացնելու, ինչպես նաև ձմեռային փոքրիկ հանգիստ վայելելու նպատակով: Մեր նորաբաց iSport.Am կայքը չէր կարող այս լավ առիթը բաց թողնել և չհանդիպել ֆուտբոլիստի հետ: Կայքի երիտասարդ լրագրող Մկրտիչ Կարապետյանը փորձել է բացահայտել ֆուտբոլիստին` ծավալուն զրույց ունենալով նրա հետ: Հարցազրույցը կայքում կտեղադրվի մաս առ մաս: Այժմ կարող եք կարդալ հարցազրույցի դեռ միայն առաջին մասը:
 «Այս ազատ օրերին ազգային հավաքականի տղաներով հաճախ ենք հավաքվում: Դահլիճում ֆուտբոլ ենք խաղում մարզավիճակ պահպանելու համար: Սա լինում է շաբաթը 2-3 անգամ: Նաև մեծ հաճույքով ինքս լողավազան եմ գնում, հանգստացնում նյարդերս»,- ասում է Արթուր Եդիգարյանը` ներկայացնելով, թե ինչպես է փորձում անցկացնել հայաստանյան հանգիստը:
 - Սկսենք Ձեր կարիերայից: Ինչպե՞ս սկսեցիք: Ի՞նչպես հայտնվեցիք «Փյունիկում»: Պատմե՛ք Ձեր անցած ոչ կարճ ուղու մասին:
 - Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին քայլերս «Փյունիկում» են եղել: Արդեն 2007 թ-ից խաղացել եմ երևանյան ակումբի առաջին թիմում: Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Սամվել Պետրոսյանը: Նրանից հետո թիմը սկսեց գլխավորել Արմեն Գյուլբուդաղյանցը: Այդ տարիների «Փյունիկը» շուտ էր մարզիչներ փոխում: Գյուլբուդաղյանցից հետո թիմը սկսեց մարզել Վարդան Մինասյանը: Հենց վերջինիս` թիմը գլխավորելու ժամանակ էլ տեղափոխվեցի Իրան, այնտեղ պայմանագիր կնքեցի Համեդանի «ՊԱՍ» ակումբի հետ: Կարելի է ասել, որ սա առաջին լուրջ քայլն էր: Այնտեղ որոշակի ժամանակ խաղալուց հետո վերադարձա Հայաստան և վարձավճարային հիմունքներով միացա «Բանանցին»: Ավելի ուշ մի քանի խաղ էլ անցկացրի «Փյունիկի» կազմում: Դրանից հետո տեղափոխվեցի արդեն ռւսական «Խիմկի»: Որոշ ժամանակ անց էլ հայտնվեցի ուկրաինական «Գովերլայում»:
 - «Խիմկին» իր մակարդակով ավելի բա՞րձր չէր քան «Գովերլան»:
 - Չի կարելի միանշանակ այդպես ասել: Ուկրաինայի առաջնության բարձրագուն խումբը ոչնչով չի զիջում ռուսական «Պրեմիեր լիգային»: «Խիմկին» նախկինում էր շատ ուժեղ թիմ, իսկ այսօր այդ թիմը երիտասարդացել է: Ակումբի բյուջեն 3-4 անգամ կրճատվել է: Չեմ վիճի, «Խիմկին» տարիներ առաջ շատ լավ թիմ էր: Բայց կուզեի ասել, որ «Գովերլան» իր տեղն ունի Ուկրաինայի առաջնության բարձրագույն խմբում: Ակումբի ներկայիս նպատակն է պահպանել դիրքերը: Թեև նախավերջին հորիզոնականում ենք, 8 միավորով հետ եք «Կարպատներից», բայց դեռ 14 խաղ կա առաջնության ավարտին, այսինքն` շատ մեծ հույսեր կան, մանավանդ, որ մենք մեր մրցակցին` «Կարպատներին» դեռևս պետք է ընդունենք սեփական հարկի տակ: Նրանց հաղթելու դեպքում նույնպես, մեր` բարձրագույն խմբում մնալու շանսերը զգալիորեն կավելանան:
 - Այժմ որոշ ժամանակով դադար է: Արձակուրդն ինչպե՞ս եք անցկացնում:
 - Արձակուրդը միշտ ընտանիքիս հետ անցկացնում: Ասեմ նաև, որ այս ընթացքում եղան հարսանիքներ: Ամուսնացան իմ խաղընկերներն ու ընկերները` Էդգար Մալաքյանը, Կառլեն Մկրտչյանը: Այդ առիթով ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել նրանց: Անկեղծ, շատ ուրախ եմ նրանց համար: Շնորհավորում եմ ու երջանկություն մաղթում: Ընտանիքիս հետ եմ անցկացնում արձակուրդն այն պարզ պատճառով, որ աշխատանքի բերումով ավելի շատ արտերկրում եմ լինում: Սիրում եմ Նոր տարին, այն տոնական մթնոլորտը, որը լինում է այդ օրերին: Երկար ժամանակ երկրից բացակայելուց հետո գալիս եմ Հայաստան, լինում եմ ընտանիքիս հետ` ծնողներիս, կնոջս, երեխայիս, ինչու ոչ նաև եղբորս ընտանիքի հետ: Ցավոք, մենք հեռու ենք իրարից ավելի քան 1600 կմ. Արտակը խաղում է Դոնեցկում («Մետալուրգի» խաղացող է), իսկ ես Ուժգորոդում: Շատ եմ սիրում Ամանորը, երբ հավաքվում ենք Հայաստանում, ընկերներիս հետ: Ընդհանրապես շատ եմ սիրում Հայաստանը և շատ եմ կարոտում, մանավանդ որ երկար ժամանակով եմ լինում դրսում:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին: :
0 Comments
Comments

Post a Comment

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը iSport.AM-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Copyright ©2013. www.iSport.AM

Պատրաստեց www.mrblogger.ru