Sunday, December 30, 2012

Հենրիխն ու Մինասյանը լավագույններն են

 Դեկտեմբերի 30-ին էլ տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012թ.-ի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և
նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային ընտրանու և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը` 90 միավորով: Երրորդ տեղում է Արազ Օզբիլիսը` 58 միավորով:  2012թ-ի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով վաստակել է 203 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` 150 միավորով, իսկ ահա երրորդ տեղում է «Միկայի» մարզիչ Ժոլտ Հոռնյակը` 77 միավորով: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը կարող եք դիտել ստորև.

No comments:

Post a Comment