
մարզում ես այնպիսի թիմ, ինչպիսին «Ռեալն» է, ապա երբեք քեզ չպետք է վեր դասես ակումբից ու երկրպագուներից: Սա վերաբերում է նաև խաղացողներին: Միայն երկու մարդ կա, որ համարժեք է «Ռեալին»` մեկը Սանտյագո Բեռնաբեուն է, մյուսը` Ալֆրեդո դի Ստեֆանոն. լեգենդներ են նրանք: Որպես մարզիչ` ես իմ խաղացողներից հարգանք եմ պահանջում: Մարդիկ պետք է աշխատեն և կանոնակարգված լինեն: Շատերը զայրանում են, երբ իրենց փոխարինում ես, բայց ես միշտ կարող եմ բացատրել, որ այս կամ այն քայլը բխում է միմիայն թիմի շահերից: Կարող եմ հարցնել խաղացողին, թե ինչու է ինքը մտածում, թե ինքն ավելի արժանի է խաղադաշտ մտնելուն, քան իր խաղընկերը: Ամեն ինչ չէ, որ ֆուտբոլային խաղադաշտում է տեղի ունենում կամ որոշվում: Խաղացողի պահվածքը թիմից դուրս ևս կարևոր է ինձ համար»,- ասել է դոն Ֆաբիոն: