English French German Spain Italian Dutch Russian Portuguese
Home » » Պելլեգրինին "Սիթիի" մարզիչն է

Պելլեգրինին "Սիթիի" մարզիչն է

Written By SportLand on Thursday, July 11, 2013 | 1:50 PM

 Ինչպես քիչ առաջ տեղեկացրել է իր երկրպագուներին անգլիական "Մանչեսթեր Սիթիի" կայքը, չիլիացի մասնագետ Մանուել Պելլեգրինին պաշտոնապես գլխավորել է "քաղաքաբնակներին": Մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Պելլեգրինին թիմի ղեկավարումը կստանձնի միայն մի քանի օրից հետո՝ հունիսի 24-ից: Վաստակաշատ մասնագետն արդեն առաջին հարցազրույցն է տվել՝ խոստովանելով, որ պատրաստակամ է հզոր կազմ ունեցող թիմի հետ նորանոր հաջողությունների հասնել. "Երկրպագուների ու ֆուտբոլիստների հետ միասին կհաղթենք ամեն մրցաշարում՝ շարունակելով իրագործել այն հզոր ծրագիրը, որը որդեգրել են ակումբի ղեկավարները":
   Հավելենք, որ վերջին 3 մրցաշրջաններում Մանուել Պելլեգրինին աշխատել է իսպանական "Մալագայում":
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին: :
0 Comments
Comments

Post a Comment

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը iSport.AM-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Copyright ©2013. www.iSport.AM

Պատրաստեց www.mrblogger.ru