English French German Spain Italian Dutch Russian Portuguese
Home » » Հենոն Անգլիա է մեկնել

Հենոն Անգլիա է մեկնել

Written By SportLand on Thursday, July 11, 2013 | 1:47 PM

 Ինչպես այսօր կանուխ հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է մեկնել Անգլիա (Խմբ. ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, արդեն Լիվերպուլում է), որպեսզի այսօր կամ վաղը ավարտին հասցնի իր տրանսֆերի շուրջ ստեղծված խառնաշփոթը: Ըստ ռուսական լրատվական գործակալության՝ Հենրիխի  սուպեր գործակալ Մինո Ռայոլան արդեն իսկ համաձայնության է բերել խաղացողի տրանսֆերը. "Լիվերպուլը" պատրաստ է վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 22-25 մլն ֆունտ: Ավելին՝ բրիտանական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է, թե որ դիրքում կխաղա Հենրիխը, եթե թիմից հեռանա Լուիս Սուարեսը: Իսկ եթե Լուիսը չհեռանա թիմից, ապա Հենրիխը կփոխարինի, ամենայն հավանականությամբ, արդեն ֆուտբոլային մայրամուտին հասած Սթիվեն Ջերարդին:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին: :
0 Comments
Comments

Post a Comment

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը iSport.AM-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Copyright ©2013. www.iSport.AM

Պատրաստեց www.mrblogger.ru