Home »
» "Նապոլին" կգնի՞ "Ռեալի" անպետքներին
"Նապոլին" կգնի՞ "Ռեալի" անպետքներին
Իտալական "Նապոլին" այժմ էլ աչք է դրել Մադրիդի "Ռեալի" խաղացողների վրա: Ընդամենը ժամեր առաջ պաշտոնապես հաստատվել է, որ Խոսե Կալյեխոնը մոտակա 5 տարիները կանցկացնի Ռաֆայել Բենիտեսի նոր թիմում: Այժմ էլ արդեն լուրեր են տարածվել, որ "Նապոլին" պատրաստ է "Ռեալից" գնել նաև փորձառու կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբիոլին, ով դեռ ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ունենալ թիմում: Հաղորդվում է, որ "Նապոլին" պաշտոնական հարցում է ուղարկել "Արքայական թիմին", որպեսզի վերջինս գին նշանակի խաղացողի համար:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին: :